Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում սգո օր է հայտարարվել

Իրանում  սգո օր է  հայտարարվել
Տարածաշրջան
21:08, 03 январь 2024
Իրանի կառավարությունը հինգշաբթի օրը երկրում համընդհանուր սգո օր է հայտարարել՝ տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 103 մարդ․ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝  հայտնում է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը։


Ինչպես ավելի վաղ Civic.am-ը հայտնել էր, այսօր Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ: Պայթյունները, ինչպես հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել են հեռակա կարգով՝ պայթուցիկներով երկու պայուսակ գտնվել է Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։

«Քերմանում հանցավոր ահաբեկչության հետևանքով տասնյակ հայրենակիցների նահատակությունից և վիրավորումից հետո կառավարությունը վաղը սգո օր է հայտարարել ամբողջ երկրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։