Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի բանկերը հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ

Թուրքիայի բանկերը հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ
Տարածաշրջան
23:00, 18 январь 2024
Թուրքական բանկերը սկսել են հրաժարվել ռուսական բանկերի հետ համագործակցությունից: Պատճառը Մոսկվայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառումն է։

Ըստ ռուսական Komersant-ի՝  իրավիճակն ավելի է բարդացել 2023 թվականի ամռանը, երբ դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել երկրորդական պատժամիջոցների մասին այն օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Նշյալ  ցուցակում  նաև կան թուրքական և չինական ընկերություններ։

Թուրքական բանկերը  դադարեցրել են վճարումների գործընթացը։ Գործին միջամտել է Թուրքիայի առևտրի նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ հրամանագիրը թույլատրում  է Վաշինգտոնին օտարերկրյա բանկերն անջատել ամերիկյան ֆինանսական համակարգից։

Աղբյուր`    Finans Gundem

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button