Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում բանկերը սկսել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց

Թուրքիայում բանկերը սկսել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց
Տարածաշրջան
10:39, 17 январь 2024
Թուրքական բանկերն ամենուրեք սկսել են հրաժարվել ռուսական բանկերի հետ աշխատելուց, հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ֆինանսական շուկայի աղբյուրներին և արտաքին առևտրի մասնակիցներին։
Թուրքական բանկերը, գրում է պարբերականը, խզել են թղթակցային հարաբերությունները ռուսական գրեթե բոլոր վարկային կազմակերպությունների հետ, ինչպես նաև դադարեցրել են վճարումների մշակումը՝ առանց պայմանագրերի պաշտոնական փակման։

Թերթի աղբյուրներից մեկը նշել է, որ թուրքական բանկերը բացառություն են արել Ռուսաստանում օտարերկրյա դուստր բանկերի համար։ 

Իրավիճակը, ըստ «Կոմերսանտի» զրուցակիցների, բարդացել է 2023 թվականի ամռանը և կտրուկ սրվել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր արձակեց երկրորդական պատժամիջոցների մասին ընդդեմ այն օտարերկրյա ընկերությունների, որոնք կօգնեն Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմում: Հրամանագիրը ԱՄՆ իշխանություններին թույլ է տալիս անջատել օտարերկրյա բանկերը ամերիկյան ֆինանսական համակարգից՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները խախտելու համար։