Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական բանկերը սկսել են արգելափակել էլեկտրոնիկայի համար վճարումները ՌԴ իրավաբանական անձանցից՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով. «Ъ»

Հայկական բանկերը սկսել են արգելափակել էլեկտրոնիկայի համար վճարումները ՌԴ իրավաբանական անձանցից՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով. «Ъ»
Տնտեսություն
12:28, 07 июнь 2023
Էլեկտրոնիկայի շուկայում «Կոմերսանտ»-ի աղբյուրները հայտնել են, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ ղազախական, հայկական և հոնկոնգյան բանկերը արգելափակում են վճարումները Ռուսաստանի իրավաբանական անձանցից՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ТН ВЭД) 8542 ծածկագրով, որը ներառում է պրոցեսորներ, միկրոսխեմաներ և այլն։

Դա պայմանավորված է ԱՄՆ պատժամիջոցների տասներորդ փաթեթի սահմանմամբ, որը սպառնում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցող բանկերին, պարզաբանում է «Ъ»-ի զրուցակիցներից մեկը։ Սահմանափակումները վերաբերում են նաև դրամական միջոցների, ապրանքների կամ ծառայությունների ցանկացած տրամադրման՝ հօգուտ արգելափակված անձի կամ այդպիսի անձի կողմից։

«Կոմերսանտի» աղբյուրի խոսքով՝ արդյունքում ռուսական ընկերությունները ստիպված կլինեն համակարգիչների, սերվերների, տվյալների պահպանման համակարգերի և այլ տեխնիկայի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչները ներմուծել ТН ВЭД-ի «այլընտրանքային» ծածկագրերով (թե հատկապես որոնցով՝ «Ъ»-ի զրուցակիցը չի հստակեցնում):