Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտանեկան վեճի հետևանքով Ռուսթավիի շուկայում 4 մարդ է սպանվել. Վրաստանի ՆԳՆ

Ընտանեկան վեճի հետևանքով Ռուսթավիի շուկայում 4 մարդ է սպանվել. Վրաստանի ՆԳՆ
Տարածաշրջան
14:15, 09 февраль 2024
Վրաստանի ՆԳՆ պաշտոնական տվյալներով՝ Ռուսթավիի շուկայում մեկ անձի կողմից արձակած կրակոցների հետևանքով չորս մարդ է զոհվել։

Պարզվել է, որ կրակողը՝ 1988թ.ծնված Գ. Օ.Մ.-ն, շուկայի տարածքում արձակել է մի քանի կրակոց: Փոխհրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեղադրյալի հորեղբայրներից մեկը, որն աշխատում էր նշված շուկայում: Վիրավորներից մեկը մեղադրյալի զարմիկն է։