Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նախագահի ընտրություններն անցել են մրցակցության բացակայության պայմաններում. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն

Ադրբեջանի նախագահի ընտրություններն անցել են մրցակցության բացակայության պայմաններում. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
Տարածաշրջան
13:15, 16 февраль 2024
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և նրանց կողմից անցկացվող ընտրությունների դիտորդական առաքելություններին։ Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի դիտարկումներն ու մտահոգություններն առ այն, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններն անցել են սահմանափակ պայմաններում և իրական մրցակցության բացակայությամբ։

Ադրբեջանն արտահայտել է իր հանձնառությունը հարգելու մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նաև իր սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով ստանձնած ժողովրդավարական գործընթացները: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել այս պարտավորությունները, ինչպես նաև ԺՀՄԻԳ-ի նախկին և ապագա հանձնարարականները: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը: