Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին կատարել միջազգային պարտավորությունները. Բաքվում ԱՄՆ դեսպանությունը՝ Ադրբեջանի նախագահի ընտրությունների մասին

ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին կատարել միջազգային պարտավորությունները. Բաքվում ԱՄՆ դեսպանությունը՝ Ադրբեջանի նախագահի ընտրությունների մասին
ԱՄՆ
12:49, 09 февраль 2024
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և մասնավորապես հայտարարել. «Միացյալ Նահանգները կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգություններն առ այն, որ փետրվարի 7-ի նախագահական ընտրություններն անցկացվել են սահմանափակման և իրական մրցակցության բացակայության պայմաններում։

Ադրբեջանն իր հավատարմությունն է հայտնել հիմնարար ազատություններին և ժողովրդավարական գործընթացներին իր սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել այդ պարտավորությունները և ԺՀՄԻԳ-ի նախկին ու առաջիկա հանձնարարությունները»: