Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՊՀ-ն ծրագրում է դիտորդներ ուղարկել փետրվարին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին. Լեբեդև

ԱՊՀ-ն ծրագրում է դիտորդներ ուղարկել փետրվարին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին. Լեբեդև
Միջազգային
15:01, 13 декабрь 2023
ԱՊՀ-ն ծրագրում է իր դիտորդներին ուղարկել Ադրբեջանի նախագահական ընտրություններին, հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նա նշել է, որ Բաքվից գրավոր հրավեր է ստացվել դիտորդական առաքելություն ուղարկելու համար. «Հաջորդ տարին ընտրությունների տարի է մեր Համագործակցության առաջատար պետություններում: Առաջին ընտրությունները՝ նախագահական, տեղի կունենան փետրվարին Ադրբեջանում, այնուհետև՝ ընտրություններ Բելառուսում, մարտին՝ նախագահական ընտրություններ Ռուսաստանի Դաշնությունում: ԱՊՀ գործադիր կոմիտեն արդեն պատրաստվում է այս ընտրությունների դիտարկմանը։ Ադրբեջանից արդեն գրավոր հրավեր է ստացվել, մնացածից՝ բանավոր»։