Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենն անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրություններին

Բայդենն անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրություններին
Միջազգային
15:57, 15 май 2023
Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին մեծ հետաքրքրությամբ հետևում էր ողջ աշխարհը։

Ինչպես պարզ դարձավ՝ խորհրդարանում մեծամասնություն կազմեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորությամբ կազմված «Ժողովուրդ» դաշինքը՝ 600 պատգամավորական մանդատից ստանալով 322-ը։

Նախագահական ընտրությունները կորոշվեն 2-րդ փուլով, քանի որ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողացան ստանալ անհրաժեշտ 50%+1 քվեները։

Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է արել՝ ասելով․ «Ես հույս ունեմ՝ ով էլ հաղթի, կհաղթի», հավանաբար նկատի ունենալով, որ ընտրությունները չեն կեղծվի, այլ կանցկացվեն արդար ու թափանցիկ պայմաններում։

Աղբյուր` ermenihaber.am