Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը միջամտում է երկրի ընտրություններին. Թուրքիայի ՆԳ նախարար

ԱՄՆ-ը միջամտում է երկրի ընտրություններին. Թուրքիայի ՆԳ նախարար
Միջազգային
12:43, 12 май 2023
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն CNN Türk-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը միջամտում է Թուրքիայի ընտրություններին։ 

«ԱՄՆ-ը միջամտում է այս ընտրություններին... Այս երկրում արդեն բոլորը գիտեն դա, դա հայտարարում է ինքը՝ ԱՄՆ նախագահը: Հարձակումը Մուհարեմ Ինջեի վրա... Պարզ է, թե դա որտեղից է եկել, պարզ է՝ որտեղից է համակարգվել: Սա Ամերիկան է: Վերջին օրերին պարոն Բայդենը ակտիվացրել է իր մարդկանց Թուրքիայում»,- ասել է Սոյլուն։ 

Հինգշաբթի օրը Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն հայտարարեց իր թեկնածությունը հանելու մասին, և այժմ արդեն նախագահի պաշտոնի համար կպայքարեն երեք քաղաքական գործիչներ՝ գործող նախագահ Թայիփ Էրդողանը, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ յոթ ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուն, և Ata կոալիցիայի թեկնածու Սինան Օգանը։ 

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը այն դեպքում, եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50%-ը, նշանակված է մայիսի 28-ին։