Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անթալիայում, որտեղ ընթանում է Դիվանագիտական ​​ֆորումը, երկրաշարժ է տեղի ունեցել

Անթալիայում, որտեղ ընթանում է Դիվանագիտական ​​ֆորումը, երկրաշարժ է տեղի ունեցել
Տարածաշրջան
16:46, 01 март 2024
Անթալիայում այսօր առավոտյան 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը:

Նշենք, որ այսօր՝ մարտի 1-ին, Անթալիայում մեկնարկել է դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում են ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, մոտ 90 նախարար, այդ թվում՝ ավելի քան 60 արտգործնախարար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչ։