Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալու. Իրանի ՊՆ

Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալու. Իրանի ՊՆ
Տարածաշրջան
10:59, 07 март 2024
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին չորեքշաբթի երեկոյան հանդիպել է այցով Իրանում գտնվող ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ ու հանդիպման ժամանակ ասել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի կովկասյան տարածաշրջանը դառնա մրցակցության դաշտ այլոց համար։

Ինչպես հաղորդում է IRNA-ի թղթակիցը, Աշտիանին պնդել է, որ «տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքն հակառակ արդյունքն է տալու, տարածաշրջանը վերածվելու է ուժային հակամարտության վայրի և ավելի շատ մարտահրավերներ է առաջացնելու տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»:

Աշտիանին ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է սահմանների անփոփոխելիության, կայունության ու անվտանգության քաղաքականությանը կովկասյան տարածաշրջանում, աջակցում է իր երկու հարևանների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն ու այն համարում է խաղաղության, առաջընթացի և զարգացման հիմք։