Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկար տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա. Ստոլտենբերգ

Երկար տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա. Ստոլտենբերգ
Տարածաշրջան
22:19, 17 март 2024
Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և, ընդհանրապես, անդրատլանտյան անվտանգության համար:

Այս մասին Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք խրախուսում ենք խաղաղության գործընթացը և հույս ունենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: