Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում կայուն խաղաղություն կապահովի միայն զենքի մատակարարումը. Ստոլտենբերգ

Ուկրաինայում կայուն խաղաղություն կապահովի միայն զենքի մատակարարումը. Ստոլտենբերգ
Միջազգային
17:16, 17 февраль 2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահ է, որ Ուկրաինայում կայուն և տևական խաղաղության կարելի է հասնել միայն զենքի մատակարարման միջոցով։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ երաշխավորելու համար, որ նրանք կհաղթեն և կմնան որպես ինքնիշխան ազգ: Ուկրաինայում տևական և արդար խաղաղություն երաշխավորելու միակ ուղին նրանց ռազմական աջակցություն տրամադրեն է»,- ասել է նա:

Ստոլտենբերգը հավելել է, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին կոչ է արել «Ուկրաինային մատակարարել ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ տանկեր»։