Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի 35 քաղաք անցնում է ընդդիմության վերահսկողության տակ

Թուրքիայի 35 քաղաք անցնում է ընդդիմության վերահսկողության տակ
Տարածաշրջան
16:29, 01 апрель 2024
Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեթ Յեները հայտարարել է, որ երկրի քաղաքային ընտրություններին մասնակցությունը կազմել է 78,11%, մշակվել է արձանագրությունների 99,99%-ը։ «Արձանագրությունների 99,99 տոկոսի մշակումից հետո ստացված նախնական տվյալների համաձայն՝ մետրոպոլիաների քաղաքապետերի պաշտոններին քվեարկության մասնակցությունը կազմել է 78,11 տոկոս։ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հաղթել է 35 քաղաքներում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 24»,- տեղական հեռուստաալիքների եթերում հայտնել է ԿԸՀ նախագահը։

Կիրակի օրը Թուրքիայում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Բացի Ստամբուլից, Անկարայից և Անթալիայից, որոնք կառավարվում են 2019 թվականից, ընդդիմության վերահսկողության տակ են հայտնվել նաև նոր քաղաքներ, այդ թվում՝ Բուրսա և Թեքիրդաղ արդյունաբերական կենտրոնները։

Ինչ վերաբերում է 30 մեգապոլիսներին, ապա դրանցից 14-ում քաղաքապետ են դառնում Ժողովրդա-հանրապետական կուսակցության ընդդիմադիր անդամները։ Եվս 10 քաղաքներ կղեկավարեն քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչները։