Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ է «հորդորել» Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային և որոշ եվրոպական երկրների

Ինչ է «հորդորել» Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային և որոշ եվրոպական երկրների
Տարածաշրջան
18:55, 04 апрель 2024
«Իտալիայի քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ պետք է օրինակ լինի Ֆրանսիայի համար»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն:  

Նրա խոսքով՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարի հայտարարությունն առաջին հերթին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի նկատմամբ հարգանքի նշան է։

«Դա նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր է չմիջամտել երկրների ներքին գործերին և զերծ մնալ անպատասխանատու մոտեցումից այնպիսի զգայուն հարցի նկատմամբ, ինչպիսին է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը։ Իտալիայի մոտեցումն ու քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ ինչպես հակամարտության, այնպես էլ հետկոնֆլիկտային շրջանում միշտ հավասարակշռված է եղել։ Այս երկրի կողմից միջազգային իրավունքը չանտեսելը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իտալական կողմը մշտապես գիտակցում է խնդիրը, և ապացուցեց, թե որքան անհիմն և անարդյունավետ է ապակառուցողական քաղաքականությունը, որը վարում են այնպիսի երկրներ, ինչպիսին Ֆրանսիան է։ Մենք կարծում ենք, որ Իտալիայի վարած այս քաղաքականությունը պետք է օրինակ ծառայի որոշ եվրոպական երկրների, հատկապես Ֆրանսիայի համար»,- ասել է նա։