Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն կրկին ջղաձգումների մեջ է. ինչպես է Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել Եվրախորհրդարանին

Բաքուն կրկին ջղաձգումների մեջ է. ինչպես է Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել Եվրախորհրդարանին
Տարածաշրջան
16:51, 29 февраль 2024
Պաշտոնական Բաքուն «խստորեն դատապարտում և մերժում է Եվրախորհրդարանի զեկույցը ընդդեմ Ադրբեջանի»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն: 

Նա նշել է, որ զեկույցում պարունակվող հոդվածները Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավ են»։ Նրանց բոլոր փաստերը «խեղաթյուրված են», կրում են «զրպարտչական բնույթ», «բացարձակապես անհիմն են» և լուրջ հարցեր են առաջացնում Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ապագայի վերաբերյալ։

«Ցավոք, այս զեկույցը, որն արտացոլում է արտաքին և անվտանգության քաղաքականության մակերեսային մոտեցումը, ցույց է տալիս նաև, թե որքանով են Եվրախորհրդարանի անդամները դարձել պոպուլիզմի պատանդ, ինչպես նաև որքան հեռու են նրանք մեր տարածաշրջանի նկատմամբ ճիշտ ռազմավարական մոտեցում մշակելուց»,- ընդգծել է Հաջիզադեն: 
 
Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև, որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է արվում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում: