Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանն ապրիլի 24-ի առթիվ ուղերձ է հղել

Էրդողանն ապրիլի 24-ի առթիվ ուղերձ է հղել
Տարածաշրջան
14:24, 24 апрель 2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ինչպես հայտնում է ermenihaber-ը՝ բովանդակային առումով Էրդողանի ուղերձը էականորեն չի տարբերվում նախորդ տարիների ուղերձների տեքստից։ 

«Այսօր ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց թոռներին; 
Ողջունում եմ ձեզ իմ ամենասրտանց զգացումներով, հարգանքով և սիրով», - ասված է Էրդողանի՝ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և հայ համայնքին հղած ուղերձում: