Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսիում և նրա մերձակայքում բռնկվել են միանգամից մի քանի հրդեհներ

Թբիլիսիում և նրա մերձակայքում բռնկվել են միանգամից մի քանի հրդեհներ
Տարածաշրջան
11:29, 29 август 2022
Կիրակի օրը Թբիլիսիում և նրա մերձակայքում բռնկվել են միանգամից մի քանի հրդեհներ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Առաջին հաղորդագրություններն այն մասին էին, որ մայրաքաղաքի շրջաններից մեկում անտառ է այրվում։ Գործնականում միաժամանակ հայտնի է դարձել, որ մեկ այլ շրջանում գտնվող գերեզմանատան հետևում խոտ ու թփեր են այրվում, իսկ հետո տեղեկություններ են ստացվել քաղաքի մուտքի մոտ անտառային հրդեհի մասին։

Կիրակի երեկոյան հայտնի է դարձել  ևս մեկ հրդեհի մասին հենց քաղաքում՝ Սամգորի մայրաքաղաքային շրջանում։