Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հայտարարել է Թուրքիայի և Իսրայելի հետ նոր զենքերի գնման համաձայնագիր ստորագրելու մասին

Ադրբեջանը հայտարարել է Թուրքիայի և Իսրայելի հետ նոր զենքերի գնման համաձայնագիր ստորագրելու մասին
Տարածաշրջան
12:35, 06 сентябрь 2022
 «Ադրբեջանական ADEX չորրորդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի հետ նոր զենքերի ձեռք բերման համաձայնագրեր կստորագրի»։ Այս մասին լրագրողներին ասել է պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը։ 

Նա նշել է, որ Ադրբեջանը այս հարցում շարունակում է համագործակցությունը ինչպես թուրքական, այնպես էլ իսրայելական ընկերությունների հետ։ 

«Թուրքիայի հետ մենք աշխատում ենք այնպիսի զենքերի վրա, որոնք նախատեսված են 10-15 տարի առաջ։ Այսինքն՝ մենք նայում ենք ապագային։ Սա պետության ղեկավարի հանձնարարականն է»,- ասել է Մ. Գուլիևը: