Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունաստանի արտգործնախարար. «Թուրքիան փորձում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը»

Հունաստանի արտգործնախարար. «Թուրքիան փորձում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը»
Տարածաշրջան
18:27, 07 сентябрь 2022
Անկարա-Աթենք հարաբերություններում առկա լարվածությունը խորանում է։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» սպառնալիքին։

«Մենք մերժում ենք այս նեոօսմանյան բռնակալությունը»,- հայտարարել է Դենդիասը Անկարայից հետո Աթենք մեկնած Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Շեշտելով, որ Թուրքիան ցանկանում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը՝ Հունաստանի արտգործնախարարը միանգամայն անընդունելի է համարել Թուրքիայի դրսևորած վարքագիծը, մասնավորապես Էրդողանի հնչեցրած արտահայտությունը։

«Բաց մենք չենք վախենում։ Մենք մեր պատմության ընթացքում շատ ավելի լուրջ սպառնալիքների ենք բախվել։ Մենք մերժում ենք նեոօսմանյան բռնակալությունը»։

Դենդիասը դատապարտելի է համարել այն փաստը, որ թուրք պաշտոնատար անձինք ամեն օր անվայել հայտարարություններ են անում Հունաստանի, հույն ժողովրդի և հունական իշխանությունների հասցեին։ Քարտեզներ են շրջանառության մեջ դնում, որտեղ հունական կղզիները ներկայացվում են իբրև թուրքական:

Նիկոս Դենդիասը, հիշեցնելով ֆրանսիացի գործընկերոջ այն խոսքերը, ըստ որոնց՝ Ֆրանսիան կկանգնի Հունաստանի կողքին, երբ վերջինիս ինքնիշխանությունը հարձակման ենթարկվի, տեղեկացրել է, որ միայն այս տարի Հունաստանի օդային տարածքը թուրքերի կողմից խախտվել է 6100 անգամ։

Աղբյուր` Ermeni haber