Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա տեղափոխելու ադրբեջանական ապատեղեկատվությունն աշխարհաքաղաքական շանտաժ է. Արցախի ԱԳՆ

Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա տեղափոխելու ադրբեջանական ապատեղեկատվությունն աշխարհաքաղաքական շանտաժ է. Արցախի ԱԳՆ
Տարածաշրջան
20:22, 06 ноябрь 2022
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ահաբեկչություն, աշխարհաքաղաքական և տեղեկատվական շանտաժ է որակում ադրբեջանական «Տելեգրամ»-ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում։ Դավիթ Բաբայանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։

Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն:

Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Սա նաև հարված է ռուս խաղաղապահներին, այն էլ Սոչիի հանդիպումից հետո»,- գրել է Արցախի ԱԳ նախարարը։