Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը. Օստրաուսկայտեն

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը. Օստրաուսկայտեն
Տարածաշրջան
15:41, 19 январь 2023
ԵԱՀԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Ռասա Օստրաուսկայտեն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:

«Եվրամիությունը ԵԱՀԿ-ում մտահոգություն է հայտնել 2022 թ. դեկտեմբերից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և կրկնել է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին՝ ամբողջությամբ վերականգնել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը»,- նշված է գրառման մեջ:

Աղբյուր՝ 1lurer.am