Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում «Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ապագա» խորագրով համաժողով է անցկացվել

Բաքվում «Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ապագա» խորագրով համաժողով է անցկացվել
Տարածաշրջան
23:00, 03 май 2023
Մայիսի 3-ին Ադրբեջանում գտնվող թուրք գործարարների նախաձեռնությամբ ստեղծված Թուրքիայի հարյուրամյակի միասնության և համերաշխության հարթակի կողմից Բաքվում «Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ապագա» խորագրով համաժողով է անկացվել:
Համաժողովին մասնակցել են Թուրքիայում Բաքվի դեսպան Ջահիթ Բաղջընը, ադրբեջանցի պատգամավորներ, գործարարներ և մի շարք այլ հյուրեր:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգության հարցերով փորձագետ Աբդուլլահ Աղարը և դերասան Ջեմ Ուչանը, ովքեր ևս մասնակցում էին համաժողովին, կոնկրետ փաստերով պատասխանել են Թուրքիայի ՊՆ-ի արտադրած հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մասին քննադատություններին, ինչպես նաև ընդգծել, որ Թուրքիան և Ադրբեջանը  ինչպես անցյալում՝ ապագայում ևս միասին են գործելու:

Աղարը և Ուչանը անդրադարձել են նաև երկու երկրների միջև հարաբերություններին և վերջին շրջանում իրականացվող համատեղ ծրագրերին:

«Այսօր մեկ հարվածային ԱԹՍ-ն մեկ գումարտակի  ցուցաբերած ուժի տասնապատիկն է: Այս հարվածային ԱԹՍ-ների ներուժը Ղարաբաղյան 2-րդ պատերազմում շատ հստակ իրեն ցույց է տվել: Ընդհանուր առմամբ դիպուկ հարվածով ոչնչացրել է 851 միավոր հայկական թիրախ»,-ասել է Աղարը:

Իսկ Ուչանը շեշտելով, որ ընդհանուր քաղաքակրթություն և կրոն ունեցող երկու երկիր պատմության ընթացքում միմյանցից անբաժան են եղել՝ խոսել է ապագայում ևս նրանց միասին քայլելու կարևորությունից:

Աղբյուր`    trtavaz.com.tr

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button