Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում սեպտեմբերի 19-ից առաջ ԼՂ հարցով շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, ինչի մասին գրել է Politico-ն. Պեսկով

Թուրքիայում սեպտեմբերի 19-ից առաջ ԼՂ հարցով շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, ինչի մասին գրել է Politico-ն. Պեսկով
Ռուսաստան
15:40, 04 октябрь 2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Politico թերթի հրապարակումը Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների հանդիպման մասին, լրագրողներին ասել է, որ շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին ասվում է հրապարակման մեջ։ 

Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի պաշտոնյաները ադրբեջանական հարձակման մեկնարկից երկու օր առաջ հանդիպում են անցկացրել Թուրքիայում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը։

«Բոլորովին ոչ այնպես, ինչպես նկարագրում են: Այդ նյութում բազմաթիվ անճշտություններ կան, շատ սխալներ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով թերթի հրապարակումը:

Նա հավելել է, որ շփումներ եղել են, բայց ոչ այնպես, ինչպես նկարագրված է թերթի նյութում։

«Ղարաբաղի հետ կապված որոշակի շփումներ եղել են, դրանք, բնականաբար, տեղի ունեցել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է»,- հայտարարել է նա։