Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան պատերազմով է սպառնացել Մեծ Բրիտանիային. Մեդվեդևի արձագանքը Կիևի և Լոնդոնի միջև անվտանգության ոլորտում պայմանագրի ստորագրմանը

Մոսկվան պատերազմով է սպառնացել Մեծ Բրիտանիային. Մեդվեդևի արձագանքը Կիևի և Լոնդոնի միջև անվտանգության ոլորտում պայմանագրի ստորագրմանը
Ռուսաստան
18:30, 12 январь 2024
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Մոսկվան կհայտնվի Մեծ Բրիտանիայի հետ պատերազմական վիճակում։

«Հուսով եմ, որ մեր հավերժական թշնամիները՝ անպատկառ բրիտանացիները, կհասկանան, որ Ուկրաինայում իրենց պաշտոնական ռազմական կոնտինգենտի տեղակայումը կնշանակի պատերազմ հայտարարել մեր երկրին»,- հայտնել է նա իր բլոգում։ Մեդվեդևն այսպես է մեկնաբանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ժամանումը Կիև՝ Ուկրաինայի հետ անվտանգության ոլորտում պայմանագիր ստորագրելու համար։
 
Այսօր հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիան կլինի արևմտյան երկրներից առաջինը, որը երկկողմ համաձայնագիր կկնքի Ուկրաինայի հետ ռազմական աջակցության և անվտանգության երկարաժամկետ երաշխիքների մասին։ Սունակն այսօր ժամանել է Կիև՝ համապատասխան պայմանագիրը ստորագրելու համար. «Մեծ յոթյակի» երկրները պայմանավորվել են նման համաձայնագրեր կնքել Ուկրաինայի հետ անցյալ տարվա ամռանը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։