Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի բոլոր հարևանները՝ Հայաստանից մինչև Ղրղզստան, «բաց աչքերով են քնում». Պետդեպի ներկայացուցիչը՝ ՌԴ սպառնալիքի մասին

Ռուսաստանի բոլոր հարևանները՝ Հայաստանից մինչև Ղրղզստան, «բաց աչքերով են քնում». Պետդեպի ներկայացուցիչը՝ ՌԴ սպառնալիքի մասին
Ռուսաստան
16:39, 21 февраль 2024
Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է այն սպառնալիքի մասին, որը Ռուսաստանը ներկայացնում է իր հարևանների համար Ուկրաինա ներխուժումից հետո:

«Պուտինը ղեկավարում է ռեժիմ, որն անողոք և չարդարացված հարձակում է իրականացրել հարևանի վրա, և Ռուսաստանի բոլոր հարևաններն այժմ քնում են բաց աչքերով»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Յուրի Քիմը։
«Դա նկատելի է ամենուրեք՝ Հայաստանից մինչև Ղրղզստան»,- հավելել է նա։.

Մեկնաբանելով Պուտինի վերջերս արած հայտարարությունը, թե ինքը չի պատրաստվում «մտնել Լեհաստան կամ Լիտվա», Քիմը նշել է, որ Պուտինը նույն բանն ասել է Ուկրաինայի վերաբերյալ, բայց դա տեղի ունեցավ։

Նրա խոսքով՝ պատերազմի երկու տարիներին ուկրաինացիները կարողացել են վերադարձնել տարածքների ավելի քան 50%-ը, որը առաջին փուլում գրավել էր Ռուսաստանը. «Ուկրաինացիները հետ են մղել նաև Սևծովյան նավատորմը, ինչը նվաստացում էր Մոսկվայի համար։
Ռուսաստանն այժմ կտրված է համաշխարհային տնտեսությունից և այժմ հույսը դնում է Հյուսիսային Կորեայի ու Իրանի վրա՝ որպես իր հիմնական առևտրային գործընկերներ և զենքի մատակարարներ, որպեսզի շարունակի պատերազմը Ուկրաինայի դեմ»: 

Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից Ուկրաինային աջակցությանը, Քիմը հաստատել է Բայդենի վարչակազմի դիրքորոշումը առ այն, որ «անհրաժեշտ են վճռական և հստակ գործողություններ»: