Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վատագույնը դեռ առջևում է». Մակրոնը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո

«Վատագույնը դեռ առջևում է». Մակրոնը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո
Քաղաքականություն / Աշխարհ
20:16, 03 март 2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո հոռետեսորեն է տրամադրված և կարծում է, որ Պուտինը ձգտում է տիրել ողջ Ուկրաինային, և որ «ամենավատը դեռ առջևում է». գրում է bfmtv.com-ը:

Մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահը Մակրոնին տեղեկացրել է, որ ռուսական բանակի գործողությունները զարգանում են Մոսկվայի պլանով։ Նա նաև հավելել է, որ իրավիճակը կսրվի, եթե ուկրաինացիները չընդունեն իր պայմանները:

Պուտինը հաստատել է, որ մտադիր է «դենացիֆիկացիայի ենթարկել» Ուկրաինան (նացիզմը լիկվիդացնել, վերացնել-խմբ.), ինչի մասին հայտարարում էր պատերազմի սկզբից։

Պուտինը նաև Մակրոնին ասել է, որ Կիևի հրթիռակոծությունների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, ապա զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի