Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանը պաշտոնապես չի տեղեկացրել ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին. պարզաբանումներ են պետք. Կրեմլ

Երևանը պաշտոնապես չի տեղեկացրել ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին. պարզաբանումներ են պետք. Կրեմլ
Ռուսաստան
13:57, 23 февраль 2024
Երևանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցության սառեցման վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայկական կողմն այս առնչությամբ որևէ պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել։ Նկատի ունենք շփումը մեր գործընկերների հետ  և այդ հայտարարությունների իմաստի պարզաբանումները»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։