Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը «Զվարթնոց»-ից սահմանապահ զnրքերի դուրսբերման հետ կապված Հայաստանից որևէ հարցում չի ստացել. Զախարովա

Ռուսաստանը «Զվարթնոց»-ից սահմանապահ զnրքերի դուրսբերման հետ կապված Հայաստանից որևէ հարցում չի ստացել. Զախարովա
Ռուսաստան
16:23, 28 февраль 2024
ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից, Մոսկվայի կողմից դիտարկվում է որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական պահվածքի հերթական դրսևորում: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Այդքան էլ պարզ չէ՝ որքանով է ԱԺ խոսնակը պատասխանատու իր բարձրացրած թեմայի համար: Մենք ՀՀ իշխանություններից որևէ հարցում չենք ստացել այս հարցով:Հասկանում ենք, որ «Զվարթնոց»-ի հետ կապված պատմությունը բխում է ռուսաստանցի Դմիտրի Սետրակովի շուրջ ավելի վաղ արված զրպարտություններից: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի անօրինական գործողություններ չեն կատարվել: Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,- շեշտել է Մարիա Զախարովան։