Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հռոմի Ստատուտի վավերացման շուրջ Երևանի քայլերը գնահատում ենք ոչ բարեկամական». Զախարովա

«Հռոմի Ստատուտի վավերացման շուրջ Երևանի քայլերը գնահատում ենք ոչ բարեկամական». Զախարովա
Քաղաքականություն
11:47, 13 сентябрь 2023
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հարց է ստացել լրագրողից, թե ինչպես է ընկալվում Երևանի որոշումը՝ վավերացնել Հռոմի ստատուտը, և ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ որոշումը։ 

Զախարովան, մասնավորապես, պատասխանել է. «Ես կարող եմ հիշեցնել, որ մոտ օրերս ԱԳՆ է կանչվել ՀՀ դեսպանը՝ մի շարք ոչ բարեկամական քայլերի առիթով։ Մենք մեր գնահատականը տվել ենք։ Երևանի մոտիվացիան պետք է բացատրվի ու գնահատվի Երևանի կողմից։ Նրանք ներկայացրել են իրենց գնահատականները։ Մենք այդ քայլերը գնահատում ենք ոչ բարեկամական։ Դա պարզապես քայլ չէ, որի շուրջ հայկական կողմը հասկանում էր, որ մենք հարցեր կունենանք, դրանք քայլերի կոմպլեքս են։ Մենք դրա մասին խոսել ենք նախ փակ, ապա բաց՝ հանրային ձևաչափով», – հավելել է Զախարովան։