Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում պատերազմին «աջակցել է ռուսների բացարձակ մեծամասնությունը». Պուտինը ուղերձ է հղել Դաշնային ժողովին

Ուկրաինայում պատերազմին «աջակցել է ռուսների բացարձակ մեծամասնությունը». Պուտինը ուղերձ է հղել Դաշնային ժողովին
Ռուսաստան
13:55, 29 февраль 2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Դաշնային ժողովին հղված ուղերձով։ Իր ելույթում նա հայտարարել է, որ Ուկրաինայում ՌԴ զորքերի «հատուկ գործողությանը» աջակցել է «ռուսների բացարձակ մեծամասնությունը»։

«Չնայած բոլոր փորձություններին, կորուստների դառնությանը, մարդիկ անդրդվելի են այս ընտրության հարցում։ Նրանք մշտապես հաստատում են այդ ձգտումը՝ ինչքան հնարավոր է շատ բան անել երկրի և ընդհանուրի բարօրության համար»,- հայտարարել է Պուտինը։
Ռուսաստանի բնակիչները աջակցում են ռուս զինվորականներին և նրանց ընտանիքներին, ռազմաճակատ են ուղարկում նամակներ և ծանրոցներ, տաք հագուստ, քողարկվող ցանցեր, «միջոցներ են փոխանցում իրենց երբեմն բավականին համեստ խնայողություններից». օրինակներ է բերել ՌԴ նախագահը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի առաջնագծում գտնվող ռուս զինվորականները «գիտեն, որ ամբողջ երկիրը իրենց հետ է»։

Դրանից հետո նա հայտարարել է մեկ րոպե լռություն՝ հարգելու համար պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը, և ասել, որ Ռուսաստանը «միշտ կհիշի իր ընկած հերոսներին»։