Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում 13,5 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ. Պուտին

Ռուսաստանում 13,5 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ. Պուտին
Ռուսաստան
14:51, 29 февраль 2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղված իր ուղերձում Ռուսաստանի Դաշնության ամենասուր խնդիրներից մեկը համարել է ցածր եկամուտները, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների։

Նրա խոսքով՝ այժմ աղքատության խնդիրն ուղղակիորեն ազդում է Ռուսաստանի բնակչության ավելի քան 9 տոկոսի վրա։ Նա հայտարարել է, որ մինչև 2030 թվականը թիրախը պետք է լինի 7 տոկոսից ցածր:

Միաժամանակ նա նշել է, որ բնակիչների թիվը, որոնք ապրում են աղքատության սահմանագծին, 2023 թվականի արդյունքներով նվազել է մինչև 13,5 միլիոն մարդ։ Սակայն սա, միևնույն է, դեռ շատ է, նշել է Պուտինը։

«Ռուսաստանի իշխանությունները մշտական ուշադրության գոտում են պահում Ռուսաստանի Դաշնությունում աղքատության խնդրի լուծումը»,- եզրափակել է Պուտինը։