Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևմտյան երկրները պետք է հասկանան, որ մենք էլ զենք ունենք». Պուտինը սպառնացել է «ցուցադրել» «Սարմատ» ծանր բալիստիկ հրթիռները

«Արևմտյան երկրները պետք է հասկանան, որ մենք էլ զենք ունենք». Պուտինը սպառնացել է «ցուցադրել» «Սարմատ» ծանր բալիստիկ հրթիռները
Ռուսաստան
15:07, 29 февраль 2024
ՌԴ Դաշնային ժողովին հղված ուղերձում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ արևմտյան երկրները պետք է հասկանան, որ Ռուսաստանը նույնպես զենք ունի, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները. «Ի՞նչ է, նրանք դա չե՞ն հասկանում»:
Պուտինի խոսքով՝ արևմտյան երկրները հրահրել են հակամարտությունը Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և «շարունակում են ստել»՝ «առանց ամաչելու» հայտարարելով, որ Ռուսաստանը մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա։ 

«Իսկ միևնույն ժամանակ իրենք են ընտրում մեր տարածքին հարվածներ հասցնելու թիրախները, ընտրում, թե, իրենց կարծիքով, որն է ոչնչացման ամենաարդյունավետ միջոցը, սկսել են խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի կոնտինգենտ ուղարկելու հնարավորության մասին։ Մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր ժամանակին իրենց կոնտինգենտն ուղարկել են մեր երկրի տարածք։ Բայց հիմա հնարավոր ինտերվենտների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն։ Նրանք պետք է հասկանան, որ մենք էլ զենք ունենք, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները»,- ասել է ՌԴ նախագահը։ 

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը շուտով «կցուցադրի» «Սարմատ» ծանր բալիստիկ հրթիռները։