Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ասելիք չունենք». Կրեմլը՝ Ալեքսեյ Նավալնիին վերջին հրաժեշտը տալու եկած մարդկանց կիլոմետրանոց հերթերի մասին

«Ասելիք չունենք». Կրեմլը՝ Ալեքսեյ Նավալնիին վերջին հրաժեշտը տալու եկած մարդկանց կիլոմետրանոց հերթերի մասին
Ռուսաստան
13:21, 04 март 2024
Կրեմլը չի մեկնաբանում Մոսկվայում տեղի ունեցած Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությանը վերաբերող հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք մի փոքր ինչ-որ բան ասացինք այս թեմայի վերաբերյալ և կարծում ենք, որ այս թեմայի շուրջ ասելիք չունենք»,- եզրափակել է նա։
 
Պեսկովը մինչ այս էլ հրաժարվել էր գնահատական տալ Նավալնիին որպես քաղաքական դեմք։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ Կրեմլը չի կարող պատասխանել լրագրողների նման հարցերին։