Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զախարովան՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին

Զախարովան՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին
Ռուսաստան
16:21, 20 март 2024
Մոսկվան շփումների մեջ է հայկական կողմի հետ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցով։ Կողմերը խորհրդակցություններ են անցկացնում, մտքերի փոխանակումն ավարտված չէ։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Հայաստանի ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ գերատեսչությունը նոր առաջարկներ կանի Ռուսաստանի գործընկերներին՝ բացառելու հակահայկական բովանդակությամբ հաղորդումները։

«Մենք առաջարկներ ստացանք Երևանից, փոխանցել ենք մեր պատկերացումները և սերտ կապի մեջ ենք»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ երկու կողմերի հիմնական խնդիրն է լուծել բոլոր խնդրահարույց հարցերը և կանխել նորերի ի հայտ գալը փոխադարձ հարգանքի ոգով. երկխոսության մասնակիցները պետք է ձգտեն հենց դրան։