Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ Պետդումայում քննարկում են մահապատժի վերադարձի հարցը

ՌԴ Պետդումայում քննարկում են մահապատժի վերադարձի հարցը
Ռուսաստան
16:47, 26 март 2024
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանում մահապատժի մորատորիումը հանելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրա համար բավարար է Սահմանադրական դատարանի որոշումը։

«Մեր Սահմանադրության և քրեական օրենսդրության մեջ ոչ ոք մահապատիժը չի չեղարկել, կա Սահմանադրական դատարանի որոշում, որը հետաձգել է նման դատավճռի կայացումը, ուստի ոչ մի հանրաքվե պետք չէ, այս հարցը լուծելու համար բավական է Սահմանադրական դատարանի որոշումը»,- ասել է Պետդումայի նախագահը, որի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։ Վոլոդինը հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանի որոշումն ընդունվել է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման համար։ «Մենք միասին դուրս ենք եկել Եվրոպայի խորհրդից, չէ՞: Այդպես է: Ուստի այս թեման քննարկում է պահանջում»,- ընդգծել է Վոլոդինը։