Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավելի քան 400 ներգաղթյալ կվտարվի Ռուսաստանից

Ավելի քան 400 ներգաղթյալ կվտարվի Ռուսաստանից
Ռուսաստան
13:00, 31 март 2024
ՌԴ օրենքը խախտած ավելի քան 400 ներգաղթյալ դատարանի որոշմամբ կվտարվի Սանկտ Պետերբուրգից, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով քաղաքային դատարանների միասնական մամուլի ծառայությանը։

Բացի այդ, ևս 48 մարդ պետք է տուգանք վճարի և 5 օրվա ընթացքում ինքնուրույն լքի Ռուսաստանի Դաշնությունը։ Պատճառը քաղաքացիություն չունեցող անձի կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտքի և բնակության կանոնների խախտումներն են։