Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ կենտրոնական բանկը սահմանափակել է արտասահմանյան փոխանցումերը ամուսիններին և հարազատներին

ՌԴ կենտրոնական բանկը սահմանափակել է արտասահմանյան փոխանցումերը ամուսիններին և հարազատներին
Ռուսաստան
12:01, 07 март 2022
Ռուսաստանի Կենտրոնական բանկը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանափակում է դեպի արտերկիր ֆիզիկական անձանց կողմից այլ անձանց բանկային փոխանցումները, այդ թվում՝ ամուսիններին եւ մտերիմ ազգականներին ամսական 5 000 դոլարի չափով, հաղորդում է «Կոմմերսանտը»:

«Ռուսաստանի բանկը, հաշվի առնելով արտարժույթի շուկայում բարձր փոփոխականությունը, ի լրումն ավելի վաղ ընդունված որոշումների, որոնք ուղղված էին ֆինանսական կայունության ապահովմանը, կարգադրում է լիազոր բանկերին սահմանափակել օրացուցային ամսվա ընթացքում ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ այլ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ ամուսիններին կամ մտերիմ ազգականներին փոխանցումների իրականացումը 5 000 դոլարի չափով»,-ասված է նամակում:

Մտերիմ ազգականների շարքին են պատկանում ծնողները, զավակները, պապիկները, տատիկները, թոռները, սահմանափակումը նաեւ վերաբերում է հարազատ եւ ոչ հարազատ քույրերին ու եղբայրներին, որդեգրողներն եւ որդեգրվածներին:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում իրավիճակով եւ հաջորդող պատժամիջոցներով պայմանավորված իրավիճակի ռուբլու անկայունության կապակցությամբ հրամանի միջոցով սահմանափակել էր երկրից 10 000 դոլարի չափով կանխիկ արտաժույթի դուրս բերումը: ԿԲ-ն նաեւ սահմանափակել է հաշիվների միջեւ արտասահմանյան փոխանցումները ռուսական ռեզիդենտների համար եւ 12 տոկոս միջնորդավճարը կոմերցիոն բանկերի համար ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից բորսայում արտարժույթ գնելու դեպքում (ի սկզբանե եղել է 30 տոկոս):