Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը ազատվել է պաշտոնից

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը ազատվել է պաշտոնից
---
19:48, 13 июль 2021
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հունիսի 19-ից այլևս չի զբաղեցնելու իր պաշտոնը: Տեղեկությունը ՀԺ-ին փոխանցեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը: Հարցին՝ Փոլադյա՞նն է ազատման դիմում ներկայացրել, թե՞ նրան ազատել են աշխատանքից, Շաբոյանը նշեց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել: 

Ազատման պատճառների մասին իմանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև Կարեն Փոլադյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: 

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն եւ Պետական վերահսկողության ծառայությունը հայտարարեցին դեպարտամենտում կատարված առերեւույթ չարաշահումների մասին:

Մասնավորապես, ըստ ՊՎԾ ուսումնասիրության, 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր, սակայն նույն ժամանակահատվածում եղել են աշխատավայրում: Բացի այդ, աշխատակիցները, գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների տրամադրած՝ գիշերակացը հավաստող փաստաթղթեր, ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 42 միլիոն դրամ գումար: