Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իտալիայում կարող է գրանցվել Եվրոպայի երբևէ ամենաբարձր ջերմաստիճանը

Իտալիայում կարող է գրանցվել Եվրոպայի երբևէ ամենաբարձր ջերմաստիճանը
---
17:31, 13 август 2021
Իտալիայի իշխանությունները հայտնում են, որ Սիցիլիա կղզում հնարավոր է սահմանվի ռեկորդային շոգ. ջերմաստիճանը կարող է հասնել 48,8 աստիճան Ցելսիուսի (119,8 աստիճան՝ Fahrenheit), ինչը առավելագույնն է Եվրոպայում բոլոր ժամանակներից ի վեր: Այս մասին գրում է CNN-ը։ Չորեքշաբթի կեսօրին Սիրակուզա քաղաքը ռեկորդ է սահմանել, քանի որ անտիցիկլոնը, որին իտալական ԶԼՄ-ները «Լյուցիֆեր» են անվանում, ներխուժել և շարունակում է շարժվել դեպի հյուսիս: Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում Միջերկրական ծովի շուրջը համառ ջերմային ալիքները հանգեցրել են վերջին տարիներին այնտեղ գրանցված ամենածանր հրդեհների:

Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տվյալների, Եվրոպայում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 48.0°C (1977 թվականին՝ Հունաստանի Աթենք քաղաքում)։  Իտալիայում գրանցված ռեկորդը հաստատել են Սիցիլիայի իշխանությունները, սակայն այն դեռ պաշտոնապես պետք է հաստատվի ՀՕԿ-ի կողմից: Անտիցիկլոնը բարձր ճնշման համակարգ է, որտեղ մթնոլորտային ճնշումը համեմատաբար ավելի բարձր է, քան այն շրջապատող օդը: Հյուսիսային կիսագնդում դրանք շրջվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ, իսկ հարավային կիսագնդում՝ հակառակ ուղղությամբ: Որոշ հրդեհներ բռնկվել են հրկիզողների պատճառով, սակայն գիտնականները նշում են, որ հենց կլիմայական ճգնաժամն է ջերմային ալիքները և հրդեհները դարձնում ավելի հաճախակի, հետևաբար՝ ավելի կործանարար: Երկուշաբթի օրը հրապարակված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջազգային վեհաժողովի հեղինակավոր զեկույցում ասվում է, որ վերջին հարյուրամյակում 38 եղանակային պայմաններ, որոնք անտառային հրդեհների առաջացման պատճառ են, ավելի հավանական են դարձել հարավային Եվրոպայում: Ամբողջ աշխարհում ևս ավելացել են ջերմային ալիքները և երաշտները, որոնք առաջացնում են հրդեհավտանգ իրավիճակներ:
                                                                                                                           Սյուզի Սիրականյան