Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրաշարժ է գրանցվել հայ-վրացական սահմանին

Երկրաշարժ է գրանցվել հայ-վրացական սահմանին
---
10:23, 17 август 2021
Սույն թվականի օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 09:43-ին ( Գրինվիչի ժամանակով ժամը 05:43-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով  Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի 2-3 բալ,  և Լոռու մարզի Մեծավան  գյուղերում` 2 բալ ուժգնությամբ: