Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ժողովուրդը ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք պետք է ցուցաբերի. Արամ Առաջին

Հայ ժողովուրդը ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք պետք է ցուցաբերի. Արամ Առաջին
---
21:01, 16 ноябрь 2021
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդես է հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակին:

Արամ Առաջինը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է, որ ներկա կացության մեջ, երբ թշնամին, արհամարհելով միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է իր հանցավոր գործողությունները Հայաստանի նկատմամբ, հայ ժողովուրդը պետք է ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք ցուցաբերի:

«Արցախյան 44-օրյա պատերազմից հազիվ մեկ տարի անցած՝ նույն թշնամին, աշխարհի դիմաց, արհամարհելով մարդկային իրավունքի հիմնական սկզբունքները և ոտնակոխելով միջազգային օրենքները, շարունակում է իր ոճրային արարքները Հայաստանի նկատմամբ: Հստակ են թշնամու հետապնդած նպատակները: Հայաստանի դաշնակիցների և բարեկամ նկատվող երկրների լռությունը տարօրինակ է: Այս կացության դիմաց մեր ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պետք է ցուցաբերի ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք», - գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: