Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
---
11:47, 24 апрель 2021
Ապրիլի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Արցախում տեղակայված ռուսական զորախմբի խաղաղապահ առաքելության ընթացքը, ՀՀ զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ գործողություններն ու առաջիկա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրների։