Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պաշտպանության նախարարն ու ՌԴ ԳՇ պետը քննարկել են համատեղ զորախմբերի և Սյունիքի անվտանգային խնդիրների հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ու ՌԴ ԳՇ պետը քննարկել են համատեղ զորախմբերի և Սյունիքի անվտանգային խնդիրների հարցեր
Տարածաշրջան
11:04, 24 март 2021
Մարտի 23-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։ 

Անդրադարձ է կատարվել հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։ Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն են ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ։