Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսուհետ ԵՄ երկրներ կարող է արտահանվել ՀՀ-ում արտադրված կաթի կամ ձվի պարունակությամբ կոմպոզիտային արտադրանք

Այսուհետ ԵՄ երկրներ կարող է արտահանվել ՀՀ-ում արտադրված կաթի կամ ձվի պարունակությամբ կոմպոզիտային արտադրանք
Տնտեսություն
17:30, 23 январь 2024
Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդային անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում:Այս մասին նշված է ՀՀ սննդի և անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

Այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք:

Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա: