Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021թ. հունիսի 30-ի դրությամբ զոհված զինծառայողներին և նրանց ընտանիքներին զիջվել է 2.8 մլրդ դրամի վարկային պարտավորություն. փոխնախարար

2021թ. հունիսի 30-ի դրությամբ զոհված զինծառայողներին և նրանց ընտանիքներին զիջվել է 2.8 մլրդ դրամի վարկային պարտավորություն. փոխնախարար
Տնտեսություն
13:16, 10 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է ԴԱՀԿ-ի մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը: 

Ինչպես նշեց արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, բազմաթիվ բանկեր և վարկային կազմակերպություններ, ինչպես նաև շատ պարտապաններ, պայմանավորված սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ, զիջել են պարտքերը, և թեև եղել են դրա արդյունքում արդեն իսկ հարուցված կատարողական վարույթներ, սակայն այդ վարույթների շրջանակներում գանձվում են գումարներ, որոնք մնում են պարտատիրոջ վրա: «Նախագծով մենք զիջում ենք նաև այդ գանձումները, կատարողական ծախսերը, որոնք պետք է վճարի պարտատերը»,- հավելեց նա:

Ի պատասխան պատգամավոր տիկին Ղազարյանի հարցի՝ փոխնախարարը ներկայացրեց ԿԲ-ի տրամադրած տվյալները. «2021թ. հունիսի 30-ի դրությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից պատերազմում զոհված զինծառայողների և վերջիններիս ընտանիքների պարտավորությունների մասով զիջվել է 2.8 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կատարողական վարույթների տեսակետից տրամադրվել են 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, և ծառայություն է ներկայացվել 728 կատարողական թերթ, որից արդեն իսկ զիջվել է 593-ը»: