Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդունվեց նախագիծ պատերազմական գործողությունների հետևանքով որոշակի կարգավիճակ ունեցող անձանց վարկերը ներելու վերաբերյալ

Ընդունվեց նախագիծ պատերազմական գործողությունների հետևանքով որոշակի կարգավիճակ ունեցող անձանց վարկերը ներելու վերաբերյալ
Հասարակություն
15:49, 20 май 2021
 ԱԺ պետաիրավական հանձնաժողովն ընդունեց Կառավարության կողմից ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացնելով նախագիծը՝ ասաց, որ  2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանաձազերծված պատերազմի հետևանքով պարտապանի զոհվելը, հաշմանդամ դառնալը, անհայտ կորած ճանաչվելը, կարող է հիմք դառնալ պարտատիրոջ, այդ թվում՝ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից պարտքը ներելու համար։

«Մինչդեռ հնարավոր են դեպքեր, երբ պարտատերը ներում է պարտապանի այն պարավորությունները, որոնց վերաբերյալ արդեն իսկ հարուցվել է կատարողական վարույթներ և չնայած պարտքը ներելու, վարույթը կարճելու հանգամանքին, օրենքի համապատասխան պետք է գանձվեն կատարողական գործողությունների կատարման ծախսեր։ Նախագծով առաջարկում ենք կարգավորում առ այն, որ մարտական գործողություններին մասնակցելու, շփման գծում մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող, կամ մահացած ճանաչված անձի նրա ամուսնու, զավակի ծնողի, տատի, պապի, քրոջ, կամ եղբոր վերաբերյալ կատարողական վարույթները, որոնք հարուցվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ, կարճվում են ԴԱՀԿ-ի մասին օրենքի 42-րդ  հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի համաձայն»,-ասաց նախարարի տեղակալը։
  
Հանձնաժողովի նախագահն էլ առաջարկեց, որպեսզի հանձնաժողովն առաջարկի ԱԺ-ի խորհրդին, որպեսզի այս հարցը քննարկվի 24-ժամյա ռեժիմով։