Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«2021թ. Բեռլինում կնքված համաձայնագրով ՀՀ-ն Գերմանիայից ստանում է 116 մլն 400 հազար եվրո. էկոնոմիկայի փոխնախարար․ տեսանյութ

«2021թ. Բեռլինում կնքված համաձայնագրով ՀՀ-ն ստանում է 116 մլն 400 հազար եվրոյին համարժեք դրամ»,- այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստին ասաց էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը և հավելեց, որ գումարները տրամադրվում են որոշակի նպատակներով:

Ինչպես պարզաբանեց փոխնախարարը, ընդհանուր 116 մլն 400 հազար եվրոյից 40 մլն-ն ուղղվելու է վերականգնվող էներգետիկ ոլորտի վարկավորմանը, իսկ 70 մլն-ը՝ փոքր և միջին ձեռնարկությունների արտոնյալ պայմաններով վարկավորմանը. «Ամբողջ միջոցները հասանելի կդարձվեն տնտեսությանը բանկային համակարգի միջոցով:

Ռաֆայել Գևորգյանը նշեց, որ Սահմանադրական դատարանը համաձայնագրի կատարմանը տվել է  դրական կարծիք:

Մանրամասն՝ տեսանյութում