Քաղաքացիակենտրոն
լրատվություն

70 մլն եվրո տրամադրվելու է ՓՄՁ-ների, 40 մլն՝ վերականգնվող էներգետիկ ոլորտի զարգացման վարկերին. Ռաֆայել Գևորգյան. տեսանյութ

«2021թ. Բեռլինում կնքված համաձայնագրով ՀՀ-ն ստանում է 116 մլն 400 հազար եվրոյին համարժեք դրամ»,- այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը և հավելեց, որ գումարները տրամադրվում են որոշակի նպատակներով:

Ինչպես պարզաբանեց փոխնախարարը, ընդհանուր 116 մլն 400 հազար եվրոյից 40 մլն-ն ուղղվելու է վերականգնվող էներգետիկ ոլորտի վարկավորմանը, իսկ 70 մլն-ը՝ փոքր և միջին ձեռնարկությունների արտոնյալ պայմաններով վարկավորմանը. «Ամբողջ միջոցները հասանելի կդարձվեն տնտեսությանը բանկային համակարգի միջոցով:

Ռաֆայել Գևորգյանը նշեց, որ Սահմանադրական դատարանը համաձայնագրի կատարմանը տվել է  դրական կարծիք:

Մանրամասն՝ տեսանյութում